Վերջին շաբաթները շատ դժվար էին ինձ համար. Ռոդրիգո
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոն Չեմպիոնների լիգայի 6-րդ տուրում «Ատալանտայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (3:2) խոսել է ընթացիկ մրցաշրջանում իր դժվարությունների մասին և կիսվել մադրիդյան թիմում մեծ թվով վնասվածքների մասին։
Բրազիլացին խաղադաշտ է մտել 36-րդ րոպեին՝ փոխարինելով վնասվածք ստացած Կիլիան Մբապեին։
«Վերջին մի քանի շաբաթներն ինձ համար դժվար էին, շատ ծանր վնասվածքների պատճառով, որոնք ես սովորաբար չեմ ունենում: Անցած մրցաշրջանում ես ոչ մի վնասվածք չունեի, բայց այս մրցաշրջանում ես արդեն երկու վնասվածք ունեմ. Ինձ համար դժվար է, բայց ես պարզապես պետք է շարունակեմ աշխատել.
Ինչո՞ւ այդքան շատ վնասվածքներ: Երկու օրը մեկ մենք շատ դժվար հանդիպումներ ենք անցկացնում, և ժամանակ չունենք վերականգնվելու համար։ Ամեն խաղում պետք է ամեն ինչ տանք, իսկ դա կարող է հանգեցնել վնասվածքների։ Օրացույցը խիտ է, բայց այնպիսին է, ինչպիսին կա, և մենք կշարունակենք մեր լավագույն խաղը ցուցադրել յուրաքանչյուր խաղում»,- Ռոդրիգոյի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։
Այս մրցաշրջանում Ռոդրիգոն մասնակցել է Մադրիդի «Ռեալի» 18 հանդիպման, դարձել 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ, փոխանցում է Armsport-ը։