«Հայտարարությունս համարում եմ սխալ և էմոցիոնալ»․ Հակոբ Ասլանյանը փոշմանել է
ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը, ով այսօր հայտարարեց, թե մեկ ամսով սառեցնում է անդամակցությունը խմբակցությանը, փոշմանել է և հրապարակավ հայտնել դրա մասին։
Նշենք, որ Հակոբ Ասլանյանին իր հայտարարությունից հրաժարվելու տեքստը SMS-ով ուղարկել է Մխիթար Հայրապետյանը։
Ասլանյանը սկզբում ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է իբր ՔՊ խմբակցությունը լքելու իր մտադրությունը փոխելու մասին տեքստը, բայց չի նկատել, որ հրապարակում է իր և ԲՏԱ նախարարի խոսակցության «սքրինը»։
Դրանից հետո Ասլանյանը ևս 4 անգամ հրապարակել է նույն «սքրինը», բայց արդեն առանց Մխիթար Հայրապետյանը։