Հակոբ Ասլանյանը կհեռացվի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից
«Հակոբ Ասլանյանը կհեռացվի ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից»,- Factor TV-ի եթերում հայտարարել է ՔՊ վարչության անդամ Արսեն Թորոսյանը։
Նա այսպիսով հակադարձել է ավելի վաղ Հակոբ Ասլանյանի արած հայտարարությանը, որ ինքը կասեցնում է ՔՊ-ի հետ համագործակցությունը մեկ ամսով։
Թորոսյանը Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի վարքագիծը կոչել է «քաղաքական դավաճանություն և դասալքություն»։