ՔՊ-ից դուրս եկող պատգամավորները հիշեցնում են սեզոնային աշխատողներ. Երևանի ավագանու անդամ
ՔՊ-ից դուրս եկող պատգամավորները հիշեցնում են սեզոնային աշխատողներ, ովքեր իշխանության տաք օրերին վայելում են բոլոր առավելությունները, իսկ քաղաքական պատասխանատվության ձմեռը վրա հասնելուն պես փախչում են. ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու «Իմ քայլ»-ը խմբակցության անդամ Արմեն Ղալեչյանը։
«Իրենց քայլերը ներկայացնում են որպես «գաղափարական խզում», բայց իրականում դա ընդամենը ձախողված քաղաքականության էժան փաթեթավորում է։
Այս քայլերը միայն մեկ բան են ապացուցում՝ նրանք կուսակցության ներսում ոչ թե կառուցել են, այլ ընդամենը ներկա գտնվել։ Նրանց հեռանալը ոչ թե կորուստ է, այլ ՔՊ-ի համար ազատում ավելորդ բեռից։ Իսկ նրանց քաղաքական ապագան՝ դատարկ խոստումներից ու անիմաստ ամբիցիաներից բացի, ոչինչ չի պարունակում»,-գրել է նա։