Իսրայելը չորրորդ օրը շարունակ հարվածներ է հասցնում Սիրիայի ռազմական թիրախներին
Իսրայելական կործանիչները չորրորդ օրն անընդմեջ հարվածներ են հասցնում Սիրիայում ռազմական ենթակառուցվածքներին՝ դեկտեմբերի 8-ին այդ երկում իշխանության տապալումից ի վեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Մարդու իրավունքների սիրիական դիտարան» կազմակերպությունը։
Գիշերն իսրայելական ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցրել Սիրիայի մի շարք ռադարային համակարգերի, հակաօդային պաշտպանության ուժերի զենքերի, ռազմական ավիաբազայի։
«Մարդու իրավունքների սիրիական դիտարան»-ն այս օրերի ընթացքում արձանագրել է Իսրայելի կողմից 352 ավիահարված Սիրիայի 13 նահանգներում։
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ ոչնչացրել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգի բանակի մոտ 80%-ը, ավելի քան 350 հարված հասցնելով «ռազմավարական թիրախներին» Սիրիայում, այդ թվում՝ Դամասկոսում, Հոմսում, Տարտուսում, Լաթակիայում և Պալմիրայում: