Քննարկում՝ Հայաստանում նոր քրեակատարողական հիմնարկի կառուցման վերաբերյալ
Դեկտեմբերի 10-ին Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում Ծառայության պետի պարտականությունները կատարող Սահակ Գրիգորյանի գլխավորությամբ տեղի է ունեցել առցանց աշխատանքային հանդիպում Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) ներկայացուցիչների և փորձագետների հետ։
Հանդիպման նպատակն էր միջազգային փորձագետների հետ քննարկել Հայաստանում նոր քրեակատարողական հիմնարկի նախագծման ընթացիկ աշխատանքները՝ հաշվի առնելով քրեակատարողական հիմնարկների ենթակառուցվածքների, բանտային շինությունների տեղակայման վերաբերյալ գերմանական փորձը։
Կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել սերտ համագործակցությունը նոր քրեակատարողական հիմնարկի կառուցման աշխատանքներում։
Հանդիպմանը մասնակցել են նաև Քրեակատարողական ծառայության ղեկավար անձնակազմի, նոր հիմնարկի նախագծա-նախահաշվային աշխատանքներն իրականացնող կազմակերպության, Քաղաքաշինության կոմիտեի և Հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներ: