Անցյալ տարի ընտանեկան կոպտությունների հետևանքով 218 կին է սպանվել Թուրքիայում
Թուրքիայի քաղաքացիական իրավունքների պաշտպան կազմակերպությունները հայտնել են, որ կանանց դեմ կիրառվող բռնությունները, դարձել է այդ երկրի գլխավոր խնդիրներից մեկը, այնպես որ անցյալ տարվա ընթացքում, ընտանեկան կոպտությունների պատճառով 218 կին է սպանվել այդ երկրում։ Քննությունները ապացուցում են, որ այդ կանանց 83 տոկոսը սպանվել են իրենց ամուսինների ձեռքով։ Նաև այդ կանանց մեծ մասը ապահարզանի դիմում ներկայացնելու պատճաձով են ենթարկվել ընտանեկան կոպտությունների։
Նշելի է, որ Թուրքիայի հասարակությունը այրիշխանության և տոհմապետական բարքերով է առաջնորդվում։ Տնտեսական խնդիրները և պատվախնդրական հարցերը այն գործոններն են, որոնք դերակատար են կանաց սպանության գործում։
Թուրքիայում կանաց իրավունքների պաշտպանության փորձագետները ասում են, որ այդ երկիրը կանաց խնամելու և պահելու 500 կենտրոնի կարիք ունի, մինչդեռ ներկայումս այդ տեսակ 120 կենտրոններ են աշխատում Թուրքիայում։