Այս տարի մենք բոլոր վարչական շրջաններում կառուցել և վերանորոգել ենք շուրջ 60 ֆուտբոլի դաշտեր․ Տիգրան Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆուտբոլի միջազգային օրվա առթիվ անդրադարձել է մայրաքաղաքում ֆուտբոլի դաշտերի կառուցմանն ու վերանորոգմանը։
«Այսօր Ֆուտբոլի միջազգային օրն է․ այս տարի մենք բոլոր վարչական շրջաններում կառուցել և վերանորոգել ենք շուրջ 60 ֆուտբոլի դաշտեր։ Այս դաշտերը, իհարկե, առաջին հերթին ստեղծվել են մեր փոքրիկների, երիտասարդների և մեծերի համար՝ որպեսզի յուրաքանչյուր ոք՝ անկախ տարիքից, ունենա հնարավորություն խաղալու, մարզվելու և առողջ ապրելակերպը դարձնել մեր կյանքում ավելի տարածված։
Հույս ունեմ, որ այս դաշտերն ու նոր հնարավորությունները կդառնան այն վայրերը, որտեղ կհանդիպեն նոր ընկերներ, կձևավորվի մարզական մթնոլորտ, իսկ գուցե մի օր էլ այստեղ կծնվեն ապագա հայտնի ֆուտբոլիստներ»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա՝ կից տեսանյութ հրապարակելով։