ՀՀ Սահմանադրության ոչ մի դրույթ տարածքային պահանջներ չի պարունակում հարևան երկրների նկատմամբ. Փաշինյան
ՀՀ Սահմանադրության ոչ մի դրույթ տարածքային պահանջներ չի պարունակում հարևան երկրների նկատմամբ:
Այս մասին X-ի իր միկրոբլոկում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը 2024 թվականի սեպտեմբերի 26-ի իր որոշման մեջ նշել է, որ Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրի հղումը վերաբերում է բացառապես հռչակագրի այն դրույթներին, որոնք ամրագրված են Սահմանադրության հոդվածներում»,- ասված է վարչապետի գրառման մեջ։