ՔՊ-ն հաշվում է Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատարի ընտրության արդյունքները․ Ուղիղ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու տարածքային գրասենյակում մեկնարկել է Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրության արդյունքների ամփոփումը: Քվեատուփերը բացվել են, մեկ առ մեկ ընթեցվում են քվեաթերթիկները:
Գործընթացը ուղիղ եթերում հեռարձակվում է կուսակցության ֆեյսբուքյան էջով:
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 8-ին, 9-ին և 10-ին անցկացված նախնական ընտրություններում քաղաքապետի ժամանակավոր պաշտոնի համար ինքնառաջադրվել և պայքարել է 7 թեկնածու՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Դավիթ Առուշանյանը, Կարեն Սարուխանյանը, ՄՍԾ Գյումրու տարածքային կենտրոնի տնօրեն Սարիկ Մինասյանը, Գյումրու նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանը, Գյումրու ավագանու անդամ Շավարշ Արամյանը, 33-ամյա Լևոն Անանյանը, Շիրակի մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրացման բաժնի ավագ մասնագետ Էմմա Բարսեղյանը: