Օլմոյի ապագան դեռ հարցականի տակ է
«Բարսելոնայի» կիսապաշտպան Դանի Օլմոն կարող է ազատ գործակալի կարգավիճակով լքել կատալոնական ակումբն արդեն հունվարին, Armsport-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն:
Նշվում է, որ ֆուտբոլիստի պայմանագրում կա մի կետ, ըստ որի՝ Օլմոն կարող է անվճար հեռանալ «Բարսելոնայից», եթե ակումբը ձմեռային կամ որևէ այլ տրանսֆերային պատուհանի ընթացքում չկարողանա նրան գրանցել:
Այնուամենայնիվ, աղբյուրը հայտնում է, որ Օլմոն հավատում է, որ ակումբը կլուծի այս հարցը և լիովին կենտրոնացած է թիմին օգնելու վրա: Նա իր մանկության երազանքն է իրականացնում՝ խաղալով ակումբում և չի ցանկանում որևէ տեղ տեղափոխվել:
Հիշեցնենք, որ ամռանը «Բարսելոնան» Դանիին գնել էր «Լայպցիգից» 55 միլիոն եվրոյով, սակայն ֆուտբոլիստի գրանցման հետ կապված խնդիրներ էին առաջացել: Իսպանացուն հաջողվել է գրանցել մինչև դեկտեմբերի 31-ը միայն Անդրեաս Քրիստենսենի վնասվածքի պատճառով: