Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հնդկաստան
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կգործուղվի Նյու Դելի:
Այս մասին տեղեկացավ ԱԺ նախագահի կարգադրությունից:
Պատվիրակության կազմում են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ալեն Սիմոնյանը, Սիսակ Գաբրիելյանը, Արեն Մկրտչյանը և Լիլիթ Ստեփանյանը:
Պատվիրակությունը Նյու Դելի կգործուղվի դեկտեմբերի 15-20-ը: