Արսեն Թորոսյան-Անահիտ Ավանեսյան դուելը նոր փուլ է մտնում․ ՔՊ-ական պատգամավորը պաշտոն կստանա
ՔՊ-ական Նարեկ Զեյնալյանի հեռանալուց հետո ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը բաժին կհասնի ՔՊ խմբակցության պատգամավոր, Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանին։
ՔՊ խմբակցությունը արդեն առաջադրել է Թորոսյանին այդ պաշտոնում, իսկ հերթական նիստի ժամանակ քվեարկությամբ կընտրի նրան։
ArmLur.am-ի տեղեկություններով՝ Արսեն Թորոսյանի այս պաշտոնը շատ է փոթորկել ու անհանգստացրել հատկապես առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին։
Գաղտնիք չէ, որ առողապահության գործող և նախկին նախարարներ Անահիտ Ավանեսյանի և Արսեն Թորոսյանի հարաբերությունները շատ լարված են, ինչը չի թաքցրել հատկապես Թորոսյանը՝ ԱԺ նիստրի ընթացքում հրապարակավ քննադատելով Ավանեսյանին և դժգոհելով նրանից։ Արսեն Թորոսյանն անգամ Նիկոլ Փաշինյանին է փորձել համոզել, որ պաշտոնանկ անի Ավանեսյանին և իր մարդուն նշանակի առողջապահության նախարար։
Բանն այն է, որ ցանկացած նախագիծ, որը հեղինակում է նախարարությունը, հաստատվելու համար պետք է անցնի ԱԺ գլխադասային հանձնաժողով։ Այսինքն՝ առողջապահության նախարարության հեղինակած նախագծերը պետք է անցնեն Արսեն Թորոսյանի «թրի տակով», ինչը լուրջ խնդիրներ է առաջացնելու Անահիտ Ավանեսյանի համար։
Մանրամասները՝ տեսանյութում։