Նեթանյահուն կանգնել է դատարանի առաջ․ պատճառը հայտնի է
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն որպես վկա կանգնել է դատարանի առջև իր դեմ հարուցված կոռուպցիայի գործով, հաղորդում է Reuters գործակալությունը։
75-ամյա Նեթանյահուն Իսրայելի առաջին գործող վարչապետն է, որին մեղադրում են հանցագործության մեջ։
«Ես այս պահին սպասում էի ութ տարի, որպեսզի ասեմ ճշմարտությունը։ Բայց ես նաև վարչապետն եմ…. Ես առաջնորդում եմ երկիրը յոթ ճակատով մղվող պատերազմի միջով, և կարծում եմ, որ այս երկուսը կարելի է անել միմյանց զուգահեռ», - ասել է Նեթանյահուն իր գործը լսող երեք դատավորներին։
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ դատական լսումները Երուսաղեմից տեղափոխվել են և անցկացվել ստորգետնյա դատարանի դահիլիճում։
Դատարանի առջև հավաքվել են մի քանի տասնյակ ցուցարարներ։ Նրանց մի մասը եղել են Նեթանյահուի աջակիցները, մյուսները պահանջել են, որ նա անի ավելին Գազայում ՀԱՄԱՍ-ի մոտ գտնվող շուրջ 100 պատանդներին վերադարձնելու համար։
Դատարանը հայտնել է, որ կաշառակերության, խարդախության և վստահության չարաշահման խախտման մեջ մեղադրվող Նեթանյահուն շաբաթական երեք անգամ ցուցմունք կտա։
2019 թվականին Նեթանյահուին մեղադրանք է առաջադրվել երեք գործով, որոնք վերաբերում են միլիոնատեր ընկերների կողմից նվերներ ստանալուն և բարենպաստ լուսաբանման դիմաց լրատվամիջոցների ղեկավարներին ծառայություններ մատուցելուն: Նա հերքում է իր հանդեպ մեղադրաքները և իր նկատմամբ հետաքննությունն անվանել է «վհուկների որս»: