Մոուրինյուն մեկ տարվա ընթացքում կարող է երկրորդ անգամ հեռացվել զբաղեցրած պաշտոնից․ ինչ է պատահել
2024 թվականի հունվարին Ժոզե Մոուրինյուն հեռացվեց «Ռոմայից»։ Ամռանը նա եկավ «Ֆեներբախչե», սակայն «յուրահատուկը» շուտով կարող է նաև հեռացվել թուրքական ակումբից։ Armsport-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Diario As-ը։
Աղբյուրի համաձայն՝ Եվրոպա լիգայում Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ առաջիկա խաղը կարող է լինել վերջինը պորտուգալացու համար, եթե նրա գլխավորած թիմը չկրողանա հաղթանակի հասնել։
Թիմերի միջև հանդիպումը կկայանա վաղը՝ դեկտեմբերի 11-ին, ժամը 19։30-ին։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։