Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը ներկայացվել է «Ոսկե գլոբուս»-ի
Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը, որի ռեժիսորը Շոն Բեյքերն է, ներկայացվել է «Ոսկե գլոբուս»-ի:
Այս մասին «Ինստագրամ»-ի «Սթորի» բաժնի միջոցով տեղեկացրել է Կարեն Կարագուլյանը:
Ֆիլմը «Ոսկե գլոբուս»-ի համար մրցելու է «Լավագույն ֆիլմ», «Կատակերգություն կամ մյուզիքլ», «Լավագույն դերասանուհի», «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգերում:
«Ոսկե գլոբուս»-ի 82-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2025-ի հունվարի 5-ին:
«Անորա» կատակերգադրամատիկ ֆիլմի գլխավոր դերերում են Մայքի Մեդիսոնը, Մարկ Էյդելշտեյնը և Յուրա Բորիսովը: Ֆիլմում նկարահավել են նաև Վաչե Թովմասյանն ու Կարեն Կարագուլյանը: Կինոնկարի պրեմիերան տեղի է ունեցել 2024-ի մայիսի 21-ին Կաննի կինոփառատոնում, որտեղ այն արժանացել է «Ոսկե արմավենու ճյուղ»-ի:
«Անորա»-ի գործողությունները տեղի են ունենում Բրուքլինում: Գլխավոր հերոսը՝ Էնին, երիտասարդ մարմնավաճառ է, որն ամուսնացած է ռուս օլիգարխի որդու՝ Իվան Զախարովի հետ։ Փեսայի ծնողները, իմանալով կատարվածի մասին, գալիս են Նյու Յորք՝ ամեն ինչ կարգավորելու: