ԱԻ նախկին նախարար, ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանը դատապարտվել է 4 տարի 5 ամիս ազատազրկման
ԱԻ նախկին նախարար, ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանը Հակակոռուպցիոն քրեական դատարանի որոշմամբ՝ մեղավոր է ճանաչվել պաշտոնական լիազորությունների չարաշահման, խոշոր չափերով կաշառք ստանալու, խոշոր չափերով խարդախության համար, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ։
Ըստ գործով հրապարակված դատավճռի՝ Փիլոյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել 4 տարի 5 ամիս՝ 5 տարվա ազատազրկմանը հաշվակցելով կալանքի ժամկետը։
Նախկին պաշտոնյան նաև 3 տարի ժամկետով զրկվեց որոշակի հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնելու իրավունքից, բացի այդ, նշանակվել է տուգանք՝ 1 միլիոն 300 հազար դրամի չափով։