Պատերազմում հաղթող կողմը հազվադեպ է պարտվողին խաղաղություն առաջարկում․ Ադրբեջանի ԱԳ փոխնախարար
Հայաստանի միասնական դիրքորոշման բացակայությունը խոչընդոտում է խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը:
Նրա խոսքով, «պատերազմում հաղթող կողմը հազվադեպ է պարտվողին խաղաղություն առաջարկում, սակայն Ադրբեջանը քայլեր է ձեռնարկել այդ ուղղությամբ»։
Ադրբեջանի փոխնախարարը նշեց նաև, որ հայկական կողմի հետ բանակցություններ են վարվել ԱՄՆ-ում, Ռուսաստանում և Ղազախստանում, սակայն կայուն խաղաղության հասնել դեռևս չի հաջողվել։
«Դրա հիմնական խոչընդոտներից մեկը Հայաստանի Սահմանադրության մեջ պարունակվող տարածքային պահանջներն են։ Երկրորդ խոչընդոտն այն է, որ բանակցային սեղանի շուրջ հայկական պատվիրակության անդամները խոսում են տարբեր դիրքերից»,- ասել է Մամեդովը։