Երևանում այս տարի ընդհանուր առմամբ նորերով կփոխարինվի շուրջ 500 վերելակ
Երևանում այս տարի ընդհանուր առմամբ նորերով կփոխարինվի շուրջ 500 վերելակ՝ 460-ը արդեն տեղադրված է: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Բնակիչների անվտանգության ու հարմարավետության ապահովմանն ուղղված կարևորագույն այս ծրագրի համար համայնքային բյուջեից 4.6 մլրդ դրամ է հատկացվել:
Վերջին տարիներին իրականացված ծրագրերի արդյունքում շուրջ 2000 վերելակ է արդեն իսկ նորերով փոխարինվել։ Տեղադրվող բոլորովին նոր վերելակները հարմարեցված են տեսողության, լսողության և հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց գործածությանը։
Մանրամասները՝ տեսանյութում։