Երևան, 26.Դեկտեմբեր.2024, 00:00 |
ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին կմասնակցի Մհե... 1 զոհ, 2 վիրավոր. Աջափնյակում բախվել են «KamA... Եղանակը՝ առաջիկա օրերին Նարեկ Մկրտչյանն այցելել է Լոռու մարզի երեխայի... Որպես անհետ կորած որոնվող տղամարդը հայտնաբերվ... Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժո... Ադրբեջանի իշխանությունները բացասական առումով ... Այրվել է մոտ 400 հակ անասնակեր Ջրային կոմիտեի նախկին նախագահ Վահագն Գևորգյան... Փաշինյանը մտադիր է տեսակապով մասնակցել ԵԱՏՄ գ... Կանխվել է ՌԴ ՊՆ ղեկավարներից մեկի նկատմամբ պլ... Երևանում բախվել են «Chrysler»-ը, «BMW»-ն և «T... Հութիները հայտարարել են, որ անօդաչուներով գրո... Հերթական թեստի պատասխանին սպասելիս. Փաշինյանը... Գործարկվելու է էլեկտրական շչակ Երևանում ոչ սթափ վարորդը փորձել է կաշառք տալ ... ՊՎԾ-ն «Արմենիա» ԲԿ-ում թերի ուսումնասիրությու... 42-ամյա տղամարդը փորձել է նետվել կամրջից. նրա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ ... Օրենքի խախտմամբ օտարված հողամասը կվերադարձվի ... Աստղագուշակ՝ դեկտեմբերի 26-ի համար Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում լու... Շրջայց՝ Աբովյան քրեակատարողական հիմնարկում Վարդենիսի «ընդդիմադիր» քաղաքապետը ՔՊ մտնելու ... Ցեմենտի ներմուծման գործունեության համար գանձվ... ԶՈՒ թիկունքի վարչության պետ Արամ Պողոսյանը կա... Դիլիջան համայնքի քպական ղեկավարը շուկայականից... 36 կգ ոսկու եւ 293 մլն ռուբլու գործով կալանավ... Երկու նորություն ձկնորսների համար. մեկը լավ, ... Աշխատաժամանակը կրճատելու առաջարկը պարունակում... Աղբահանության վարձը տան մակերեսի հետ կապելը մ... Հինգ ծառայողի նկատմամբ կկիրառվի «Ոստիկանությո... Բարսելոնան մոտ է Տայի հետ համաձայնության գալո... Շարունակում ենք աշխատել, որ յուրաքանչյուր թաղ... Ի՞նչ արժե Երևան-Կիպրոս թռիչքը դեկտեմբերի 27-ի... Մեզ սիրում և ատում են միաժամանակ. Չուամենի Հեշտ է ասել՝ Փաշինյանը «կապիտուլյանտ» է ու չգ... Գեղեցիկ տարեմուտ բոլորիս․ Արայիկ Հարությունյա... Հայտնի է՝ երբ տեղի կունենա Կառավարության նիստ... ՃՏՊ` Երևան-Երասխ ավտոճանապարհին․ կա տուժած Ռուսաստանը չի ընդունի ուկրաինական հակամարտութ... Azerbaijan Airlines ավիաընկերությունը դադարեց... Գվարդիոլան Սիթիի ֆուտբոլիստներին ստիպել է գիշ... Հայտնի է դարձել քնի վրա կոֆեինի անսպասելի ազդ... Մանրամասներ՝ Մյասնիկյան պողոտայում տեղի ունեց... ԱԺ այգում իրականացավ ամանորյա հրաշքը (լուսանկ... Սևանում բախվել են «Toyota Corolla»-ն և «Opel ... Մեսսին ունի անհատական ​​աուրա, որը չկա ոչ ոքի... Մյասնիկյան պողոտայում մեքենան բախվել է էլեկտր... «Մի բան էլ քերենք, տանենք». աղբահանության վճա... Արմավիրում մեքենայում գողացված մալուխներ և սա... Ադրբեջանական ինքնաթիռի կործանման հետևանքով զո... Մեր հայ գործընկերները դադարեցրել են մասնակցու... Խոշոր հրդեհ` Բաքվում Տաշիրում աշակերտին պահարանում պահելու, հարված... ՏԿԵ նախարարն այցելել է Կարեն Դեմիրճյանի անվան... Կարծում եմ՝ այս պահին մենք Պրեմիեր լիգայի լավ... Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՀԱԳՄ... Մոսկվան առաջարկում է լուծարել ԼՂ հարցով ԵԱՀԿ... Իրավիճակը՝ Հայաստանի ճանապարհներին «Աբովյան» ՔԿՀ-ում ներկա էի տարեմուտի տոնական ... Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ներկա է գտնվել ... ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Իսրայելը նոր պայմանն... Խուզարկությամբ հայտնաբերվել են թմրանյութի նմա... Հայտնի են հունվար ամսին 12-րդ դասարանի սովորո... Թերությունների պատճառով տեսչական մարմինը արգե... Թող ձեր յուրաքանչյուր քայլն ուղղված լինի մեր ... Արթուր Սուքոյանի նկատմամբ ընտրված խափանման մի... Գևորգ Պապոյանի գլխավորությամբ քննարկվել են Դի... Ազատաշեն գյուղի ճանապարհին բեռնատարը կիսակողա... Նոյեմբերին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր... Փաստ, որ ապացուցեց հակառակը. Փաշինյանը տեսանյ... Պետությունն Ամուլսարի հանքի շահագործման նպատա... ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը դատապարտվ... Սյունիքում բացահայտվել է անհայտ ծագման փայտան... Ցուցահանդես՝ «Կիլիկիոյ Հայոց թագավորութիւն․ կ... Գողոնը հայտնաբերվել է, իսկ մարդու առևանգման մ... Մասնագիտական կրթության ոլորտի մանկավարժները պ... Քովիդ թեստս կրկին դրական է. Փաշինյան Ադրբեջանում դեկտեմբերի 26-ին սուգ է հայտարարվ... Տոկաևը ցավակցություն է հայտնել Ալիևին ադրբեջա... Ամանորին հրաշք չի լինի, եթե պատրաստ չենք հրաշ... Առաջին հերթին ինձ «подножка» տվեց Սիմոն Մարտի... Դրամանենգության դեպք` Արթիկում. կեղծ թղթադրամ... Վահագն Ալեքսանյանն անդրադարձել է Մեղրիի փոխան... Լիվերպուլն աչք է դրել ՊՍԺ-ի հարձակվողի վրա Սիրիայի նոր արտգործնախարարը Թեհրանին կոչ է ար... Հայտնի են Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամ... Բայդենը ստորագրել է օրենք՝ սպիտակագլուխ արծիվ... Փաշինյանը ցավակցել է Բաքու-Գրոզնի չվերթի ինքն... Ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով Արմավիրի մարզի Արաքս բնակավայրում ապամոնտաժվե... Համագործակցության հուշագիր՝ Սփյուռքի գլխավոր ... Մահվան ելքով վթար՝ Գառնի գյուղում Բաժանման լուրերից հետո՝ Անի Օհանյանը հրապարակ... Նախկին նախագահներին բանավեճի օր ու ժամ առաջար... Ադրբեջանական ինքնաթիռի վթարի պատճառով Ալիևը Ռ... ԿԳՄՍՆ ոսկե հուշամեդալ՝ Լևոն Մալխասյանի 80-ամյ...

Բանկերը հիմա գերշահույթներ են ստանում արտաքին գործոնների հաշվին. ի՞նչ վտանգներ են նրանց սպառնում ապագայում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. « 2024 թ. ինն ամիսների ընթացքում Հայաստանում գործող բանկերի ընդհանուր զուտ շահույթը կազմել է 268 մլրդ ՀՀ դրամ, ինչը 53 մլրդ ՀՀ դրամով կամ 25 տոկոսով ավելի է, քան 2023 թ. նույն ժամանակաշրջանում գրանցած արդյունքը։ Մասնագետներից շատերի համոզմամբ, այս արդյունքն առավելապես պայմանավորված է արտաքին, այդ թվում՝ ուկրաինական հակամարտության հետևանքով ի հայտ եկած որոշակի գործոնների ազդեցությամբ: Միևնույն ժամանակ, տնտեսագետները ահազանգում են, որ երբ նույն արտաքին գործոնները չեզոքանան, դա լուրջ հետևանքներ կարող է ունենալ բանկային ողջ համակարգի վրա: Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանն ասում է՝ հատկապես վերջին տարիներին բանկային շահույթների կուտակման մեջ էական ազդեցություն են ունեցել վարկային տոկոսադրույքները, փոխարժեքային տարբերությունների շահույթները, տրանսֆերտների՝ դրսից փոխանցումների արդյունքում միջնորդավճարները:

«Եթե արտաքին գործոնները վերանում են, միջնորդավճարների մասնաբաժինը կամ կանխիկացման գումարները վերանում են, այսինքն՝ դա ռեալ վտանգի տակ է գտնվում: Օրինակ՝ Ռուսաստանից փոխանցումներ են լինում, այդ փոխանցումներից հետագայում երրորդ երկրներ փոխանցելու էական, որոշ դեպքերում նույնիսկ մինչև 10 տոկոս միջնորդավճարների գանձում է տեղի ունենում: Համարենք, որ շահույթի իրենց տեսակարար կշռի մեջ դրանք բացակայում են, բնականաբար, արդեն կունենան էական խնդիրներ: Հաջորդ խնդիրը, որը և՛ կապված է արտաքին գործոնների հետ, և՛ ներքին գործոններով է պայմանավորված, վարկային տոկոսադրույքներն են: Ինչքանո՞վ է կապված արտաքին գործոնների հետ, որովհետև ռուսուկրաինական պատերազմի ֆոնին Հայաստանի անշարժ գույքի շուկայում տեղի ունեցավ էական աշխուժություն, այսինքն՝ մեր հայրենակիցները բնակարանային ձեռքբերումներ էին իրականացնում, շինարարությունն էապես ավելացավ:

Իհարկե, շինարարության ծավալների ավելացման վրա այլ գործոններ ևս կային, բայց այժմ տեղի է ունենում էականորեն կրճատում ու դանդաղեցման միտում: Դրանք շատ խիստ ազդելու են բանկերի շահութաբերության վրա՝ ընդհուպ մինչև նոր սկսվող, կառուցապատվող շինարարության ոլորտում վարկերի սպասարկման դժվարություններ, հետևաբար արդեն բանկերի կողմից անհավաքագրելիություն, բաշխած վարկերի, հիփոթեքային վարկերի դժվարություններ, քանզի մարդիկ կա՛մ դանդաղում են, կա՛մ այլևս հրաժարվում են օգտվել հիփոթեքային վարկերից: Մնալու են բացառապես սպառողական վարկերը, որոնց հաշվին բանկերը երբևէ չեն էլ կարողանում գոյատևել, դա ավելի շատ վարկային կազմակերպությունների գործունեության ոլորտն ու դաշտն է: Եթե արտաքին գործոնների չեզոքացումը շարունակվի այսպիսի միտումով, բանկերը կանխատեսում են, որ լուրջ դժվարությունների առաջ կարող են կանգնել», - ասում է մեր զրուցակիցը:

Իսկ ինչպե՞ս է բանկերի շահույթն արտացոլվում տնտեսության մեջ: Թե՞ այդ շահույթներն, այսպես ասած, «տուն են տանում»:

«Բանկերի սեփականատերերն են որոշում և ազատ են իրենց որոշումների մեջ, օրինակ՝ շահույթը ներդնել Հայաստանի Հանրապետության մեջ, թե ոչ: Շատ դեպքերում նրանք կրկին վարկերի տեսքով ներդրում են կատարում, այսինքն՝ ոչ թե շահույթի բաշխում է տեղի ունենում, և դա գնում է տնտեսության այլ ոլորտ, այլ բանկային ոլորտում շահույթը վարկերի տեսքով ներդրում է կատարվում, վարկի տեսքով դուրս է գալիս շուկա: Հետևաբար՝ բանկերի շահույթներից էական ներդրում և Հայաստանում կապիտալ ծախսի ավելացում տեղի չի ունենում և էական տնտեսական խթան, արտացոլում չի լինում», - եզրափակում է Նաիրի Սարգսյանը:

Տնտեսագետ Սուրեն Պարսյանն էլ հիշեցնում է, որ 2022 թ.ից սկսած ռուսուկրաինական հակամարտությունից հետո Հայաստանը դարձավ ռուսական պատժամիջոցների շրջանցման երկիր: «Դրան նաև իր մասնակցությունն ունեցավ Հայաստանի բանկային համակարգը, և վճարումները, կանխիկացումները, արտասահմանի գումարների տեղափոխումը իրականացվեցին Հայաստանի բանկերի միջոցով: Նրանք բավականին բարձր սակագներ սահմանեցին ռուսների և ոչ ռեզիդենտների բանկային հաշիվների բացման, կանխիկացման համար: Նույնիսկ ավանդների պարագայում նրանց ավելի ցածր տոկոս էին տրամադրում, քան հայաստանցիներին: Միայն դրա հաշվին Հայաստանի մի շարք բանկեր բավականին մեծ շահույթներ կարողացան ստանալ, հնարավորություն ունեցան էժան գումարներ հավաքագրել և թանկ վարկի տեսքով տրամադրել բիզնեսին և հանրությանը: Պատահական չէ, որ այս տարվա առաջին ինն ամսվա հաշվարկով 268 մլրդ դրամ զուտ շահույթ կա: Հայաստանի բանկերը վերջին երեք տարվա ընթացքում միջինում 250 միլիարդ դրամ մաքուր շահույթ են գեներացրել: Երեք տարվա ընթացքում այնքան գումար են վաստակել, որքան նախորդող յոթութ տարվա ընթացքում», - «Փաստի» հետ զրույցում ասում է տնտեսագետը:

Միևնույն ժամանակ Պարսյանը նշում է, որ բանկերն արձանագրում են իրենց դինամիկ աճը, ինչը չենք կարող ասել նրանց վճարած հարկերի մասով. «Պետք է քննարկենք բանկային համակարգը լրացուցիչ հարկելու մեխանիզմների մասին: Տարիներ շարունակ բանկային համակարգը գեներացնում է մեծ շահույթներ, բայց վճարում է նույն դրույքաչափերը: Բանկային համակարգի նկատմամբ բավականին մեղմ վերաբերմունք են ցուցաբերում, ինչն ընդհանուր տնտեսության համար ճիշտ չէ և պետական բյուջեի քաղաքականության տեսանկյունից էլ արդարացված չէ»։

Մենք ձեռնպահ ենք մնում կոնկրետ բանկերի անուններ նշելուց՝ հաշվի առնելով, որ խնդիրը վերաբերում է ամբողջ համակարգին, սակայն այս թեման հետագայում ևս մնալու է մեր ուշադրության կենտրոնում, այդ թվում՝ մասնավոր օրինակների հիման վրա»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում:

Այս թեմայով

ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին կմասնակցի Մհե... 1 զոհ, 2 վիրավոր. Աջափնյակում բախվել են «KamA... Եղանակը՝ առաջիկա օրերին Նարեկ Մկրտչյանն այցելել է Լոռու մարզի երեխայի... Որպես անհետ կորած որոնվող տղամարդը հայտնաբերվ... Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժո... Ադրբեջանի իշխանությունները բացասական առումով ... Այրվել է մոտ 400 հակ անասնակեր Ջրային կոմիտեի նախկին նախագահ Վահագն Գևորգյան... Փաշինյանը մտադիր է տեսակապով մասնակցել ԵԱՏՄ գ... Կանխվել է ՌԴ ՊՆ ղեկավարներից մեկի նկատմամբ պլ... Երևանում բախվել են «Chrysler»-ը, «BMW»-ն և «T... Հութիները հայտարարել են, որ անօդաչուներով գրո... Հերթական թեստի պատասխանին սպասելիս. Փաշինյանը... Գործարկվելու է էլեկտրական շչակ Երևանում ոչ սթափ վարորդը փորձել է կաշառք տալ ... ՊՎԾ-ն «Արմենիա» ԲԿ-ում թերի ուսումնասիրությու... 42-ամյա տղամարդը փորձել է նետվել կամրջից. նրա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ ... Օրենքի խախտմամբ օտարված հողամասը կվերադարձվի ... Աստղագուշակ՝ դեկտեմբերի 26-ի համար Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում լու... Շրջայց՝ Աբովյան քրեակատարողական հիմնարկում Վարդենիսի «ընդդիմադիր» քաղաքապետը ՔՊ մտնելու ... Ցեմենտի ներմուծման գործունեության համար գանձվ... ԶՈՒ թիկունքի վարչության պետ Արամ Պողոսյանը կա... Դիլիջան համայնքի քպական ղեկավարը շուկայականից... 36 կգ ոսկու եւ 293 մլն ռուբլու գործով կալանավ... Երկու նորություն ձկնորսների համար. մեկը լավ, ... Աշխատաժամանակը կրճատելու առաջարկը պարունակում... Աղբահանության վարձը տան մակերեսի հետ կապելը մ... Հինգ ծառայողի նկատմամբ կկիրառվի «Ոստիկանությո... Բարսելոնան մոտ է Տայի հետ համաձայնության գալո... Շարունակում ենք աշխատել, որ յուրաքանչյուր թաղ... Ի՞նչ արժե Երևան-Կիպրոս թռիչքը դեկտեմբերի 27-ի... Մեզ սիրում և ատում են միաժամանակ. Չուամենի Հեշտ է ասել՝ Փաշինյանը «կապիտուլյանտ» է ու չգ... Գեղեցիկ տարեմուտ բոլորիս․ Արայիկ Հարությունյա... Հայտնի է՝ երբ տեղի կունենա Կառավարության նիստ... ՃՏՊ` Երևան-Երասխ ավտոճանապարհին․ կա տուժած Ռուսաստանը չի ընդունի ուկրաինական հակամարտութ... Azerbaijan Airlines ավիաընկերությունը դադարեց... Գվարդիոլան Սիթիի ֆուտբոլիստներին ստիպել է գիշ... Հայտնի է դարձել քնի վրա կոֆեինի անսպասելի ազդ... Մանրամասներ՝ Մյասնիկյան պողոտայում տեղի ունեց... ԱԺ այգում իրականացավ ամանորյա հրաշքը (լուսանկ... Սևանում բախվել են «Toyota Corolla»-ն և «Opel ... Մեսսին ունի անհատական ​​աուրա, որը չկա ոչ ոքի... Մյասնիկյան պողոտայում մեքենան բախվել է էլեկտր... «Մի բան էլ քերենք, տանենք». աղբահանության վճա... Արմավիրում մեքենայում գողացված մալուխներ և սա... Ադրբեջանական ինքնաթիռի կործանման հետևանքով զո... Մեր հայ գործընկերները դադարեցրել են մասնակցու... Խոշոր հրդեհ` Բաքվում Տաշիրում աշակերտին պահարանում պահելու, հարված... ՏԿԵ նախարարն այցելել է Կարեն Դեմիրճյանի անվան... Կարծում եմ՝ այս պահին մենք Պրեմիեր լիգայի լավ... Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՀԱԳՄ... Մոսկվան առաջարկում է լուծարել ԼՂ հարցով ԵԱՀԿ... Իրավիճակը՝ Հայաստանի ճանապարհներին «Աբովյան» ՔԿՀ-ում ներկա էի տարեմուտի տոնական ... Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ներկա է գտնվել ... ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Իսրայելը նոր պայմանն... Խուզարկությամբ հայտնաբերվել են թմրանյութի նմա... Հայտնի են հունվար ամսին 12-րդ դասարանի սովորո... Թերությունների պատճառով տեսչական մարմինը արգե... Թող ձեր յուրաքանչյուր քայլն ուղղված լինի մեր ... Արթուր Սուքոյանի նկատմամբ ընտրված խափանման մի... Գևորգ Պապոյանի գլխավորությամբ քննարկվել են Դի... Ազատաշեն գյուղի ճանապարհին բեռնատարը կիսակողա... Նոյեմբերին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր... Փաստ, որ ապացուցեց հակառակը. Փաշինյանը տեսանյ... Պետությունն Ամուլսարի հանքի շահագործման նպատա... ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը դատապարտվ... Սյունիքում բացահայտվել է անհայտ ծագման փայտան... Ցուցահանդես՝ «Կիլիկիոյ Հայոց թագավորութիւն․ կ... Գողոնը հայտնաբերվել է, իսկ մարդու առևանգման մ... Մասնագիտական կրթության ոլորտի մանկավարժները պ... Քովիդ թեստս կրկին դրական է. Փաշինյան Ադրբեջանում դեկտեմբերի 26-ին սուգ է հայտարարվ... Տոկաևը ցավակցություն է հայտնել Ալիևին ադրբեջա... Ամանորին հրաշք չի լինի, եթե պատրաստ չենք հրաշ... Առաջին հերթին ինձ «подножка» տվեց Սիմոն Մարտի... Դրամանենգության դեպք` Արթիկում. կեղծ թղթադրամ... Վահագն Ալեքսանյանն անդրադարձել է Մեղրիի փոխան... Լիվերպուլն աչք է դրել ՊՍԺ-ի հարձակվողի վրա Սիրիայի նոր արտգործնախարարը Թեհրանին կոչ է ար... Հայտնի են Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամ... Բայդենը ստորագրել է օրենք՝ սպիտակագլուխ արծիվ... Փաշինյանը ցավակցել է Բաքու-Գրոզնի չվերթի ինքն... Ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով Արմավիրի մարզի Արաքս բնակավայրում ապամոնտաժվե... Համագործակցության հուշագիր՝ Սփյուռքի գլխավոր ... Մահվան ելքով վթար՝ Գառնի գյուղում Բաժանման լուրերից հետո՝ Անի Օհանյանը հրապարակ... Նախկին նախագահներին բանավեճի օր ու ժամ առաջար... Ադրբեջանական ինքնաթիռի վթարի պատճառով Ալիևը Ռ... ԿԳՄՍՆ ոսկե հուշամեդալ՝ Լևոն Մալխասյանի 80-ամյ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan