Երևանում հրդեհ է բռնկվել «Mitsubishi Grandis»-ում
Դեկտեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արցախի պողոտայի թիվ 42 շենքի հարևանությամբ ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 2-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանի բնակիչ 55-ամյա Արամ Բաղդասարյանին պատկանող «Mitsubishi Grandis» մակնիշի ավտոմեքենայում։