Ֆուտբոլի պատմության լավագույն պաշտպանները
Give me Sport-ը ներկայացրել է համաշխարհային ֆուտբոլի պատմության լավագույն պաշտպանների վարկանիշային աղյուսակը։
Առաջին տեղը զբաղեցրել է գերմանացի Ֆրանց Բեկենբաուերը, ով հանդես է եկել Գերմանիայի հավաքականում և Մյունխենի «Բավարիայում»։
Վարկանիշային աղյուսակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Իտալիայի հավաքականի և «Միլանի» լեգենդար պաշտպան Պաոլո Մալդինին։
Ֆուտբոլի պատմության լավագույն պաշտպանների եռյակը եզրափակում է ռոսոներիի մեկ այլ նախկին ֆուտբոլիստ՝ Ֆրանկո Բարեզին։
Լավագույն տասնյակում են նաև Բոբի Մուրը, Գաետանո Շիրեան, Ալեսանդրո Նեստան, Կաֆուն, Սերխիո Ռամոսը, Կարլոս Ալբերտոն և Ֆաբիո Կանավարոն, փոխանցում է Armsport-ը։