Հանրապետական շտապօգնության ծառայության ստեղծումը գործնական փուլ է մտել
Հանրապետական շտապօգնության ծառայության ստեղծումը գործնական փուլ է մտել:
Ինչպես հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից, Գյումրիում արդեն գործում է շտապօգնության զանգերի ընդունման և մշակման օպերատիվ կառավարման միասնական կենտրոնը: Այս կայան են ուղղորդվում Արագածոտնից, Տավուշից, Շիրակից ու Լոռիից հնչող բոլոր զանգերը. շտապօգնությունն այսպես դառնում է ավելի մոտ, արագ ու ավելի արդյունավետ:
Զանգերի օպերատիվ կառավարման կենտրոններ կստեղծվեն նաև Երևանում ու Սյունիքում: