Էնդրիկը դժգոհ է Ռեալում ունեցած դերից․ հարձակվողը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ
Մադրիդի «Ռեալի» 18-ամյա հարձակվող Էնդրիկը մտադիր չէ հունվարին վարձավճարով տեղափոխվել այլ ակումբ՝ չնայած ավելի շատ խաղաժամանակ ստանալու ցանկությանը։ Armsport-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Marca-ն։
Աղբյուրի համաձայն՝ բրազիլացի ֆուտբոլիստը վճռական է տրամադրված «սերուցքայինների» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիին ապացուցելու իսպանական գրանդում խաղալու իր իրավունքը և ցանկանում է սպասել իրեն դրսևորելու հնարավորությանը։
Ընդգծվում է, որ Էնդրիկն ընթացիկ մրցաշրջանն ընկալում է որպես «փորձություն իր համբերության, մարմնի և մտքի համար»։ Եթե հարձակվողը մրցաշրջանի երկրորդ հատվածում ավելի շատ խաղաժամանակ չստանա, ապա առաջիկա ամռանը նա կուսումնասիրի կարիերան շարունակելու բոլոր հնարավոր տարբերակները։
Ընթացիկ մրցաշրջանում 18-ամյա խաղացողը «արքայական» ակումբի կազմում անցկացրել է 13 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։