Ֆիդանն ու Գուտերեշը քննարկել են քաղաքական իրավիճակը Սիրիայում
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հեռախոսով քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը և քաղաքական կարգավորման հեռանկարները։
Այս մասին «ՏԱՍՍ»-ին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրը։
«Դեկտեմբերի 9-ին Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ: Գնահատվել է Սիրիայում և տարածաշրջանում տիրող վերջին իրավիճակը, և մտքեր են փոխանակվել այն քայլերի շուրջ, որոնք միջազգային հանրությունը, հատկապես ՄԱԿ-ը, կարող են ձեռնարկել Սիրիայում կանոնավոր քաղաքական անցում, մարդասիրական օգնության առաքում և Սիրիայի վերակառուցում ապահովելու համար»,- ասել է աղբյուրը։
Սիրիայի հակակառավարական ուժերը դեկտեմբերի 8-ին առանց դիմադրության հանդիպելու գրավել են Դամասկոսը։ ՌԴ արտգործնախարարությունը հայտնել է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը սիրիական հակամարտության մի շարք մասնակիցների հետ բանակցություններից հետո որոշել է հրաժարական տալ և լքել Սիրիան՝ հրահանգելով խաղաղ ճանապարհով փոխանցել իշխանությունը։