Նոյերը այս տարի այլևս խաղադաշտ դուրս չի գա․ գերմանացին կոտրվածք ունի
Չեմպիոնների լիգայի խաղարկության 6-րդ տուրի՝ Դոնեցկի «Շախտյորի» դեմ խաղի նախօրեին «Բավարիայի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին հիասթափեցնող լուր է հայտնել մյունխենյան ակումբի երկրպագուների համար։
Բելգիացի մարզչի խոսքով՝ թիմի գերմանացի դարպասապահ Մանուել Նոյերն այս տարի այլևս չի խաղա։
«Մանուել Նոյերը կողոսկրի կոտրվածք ունի։ Նա, ամենայն հավանականությամբ, այս տարի այլեւս չի խաղա: Ակնկալում ենք, որ նա կվերադառնա հունվարին»,- ասել է Կոմպանին։
Նշվում է, որ 38-ամյա դարպասապահը կողոսկրի կոտրվածք է ստացել Գերմանիայի գավաթի խաղարկության Լևերկուզենի «Բայերի» դեմ խաղում (0:1): Դա տեղի է ունեցել այն դրվագում, երբ Նոյերը բախվեց Ջերեմի Ֆրիմպոնգի հետ և ստացավ իր առաջին կարմիր քարտը կարիերայում, փոխանցում է Armsport-ը։