Իսրայելը մտադիր է Գոլանի բարձունքները պահել իր վերահսկողության ներքո
Իսրայելը մտադիր է իր վերահսկողության տակ պահել Գոլանի բարձունքները, հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
«Մենք բոլորս հասկանում ենք մեր ներկայության մեծ կարևորությունն այնտեղ՝ Գոլանի բարձունքներում, ոչ թե նրա ստորոտին։ Գոլանի բարձունքների նկատմամբ մեր վերահսկողությունն ու իշխանությունն ապահովում են մեր անվտանգությունը։ Գոլանի բարձունքները միշտ կլինեն Իսրայելի մի մասը»,- ասել է նա։