Սիրիայի ընդդիմադիր զինյալների ղեկավարությունը համաներում է հայտարարել պարտադիր զորակոչվածների համար
Սիրիական ընդդիմության ռազմական գործողությունների վարչությունը համընդհանուր համաներում է հայտարարել պարտադիր ծառայության կանչված բոլոր զինվորների համար։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է «Al Arabiya»-ն, ընդդիմության ռազմական գործողությունների վարչությունն այս մասին հայտարարություն է տարածել «Տելեգրամ»-ի ալիքում:
«Ռազմական գործողությունների վարչությունը հայտարարում է համընդհանուր համաներում բոլոր զինվորների համար, ովքեր հարկադիր զորակոչվել են։ Նրանց կյանքը ապահովված է, և արգելված է հարձակվել նրանց վրա»,-ասված է հայտարարության մեջ։
Ըստ աղբյուրի՝ Սիրիայում ռազմական գործողությունների հրամանատարի տեղակալը միաժամանակ հայտնել է, որ բոլոր խմբավորումները կմիանան ռազմական գերատեսչությանը: