WTA. Ավանեսյանը կրկնել է իր լավագույն արդյունքը վարկանիշում
WTA-ն հրապարակել է թենիսիստուհիների դասակարգման թարմացված աղյուսակը:
Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը 43-րդ տեղն է զբաղեցրել դասակարգման նոր աղյուսակում։ Սա Էլինայի լավագույն ցուցանիշի կրկնությունն է վարկանիշում։
Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկան գլխավորել է դասակարգմանը թարմացված աղյուսակը՝ շրջանցելով լեհ Իգա Շվյոնտեկին։
Լավագույն եռյակը եզրափակում է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Կորի Գաուֆը, փոխանցում է Armsport-ը։
WTA վարկանիշային աղյուսակը դեկտեմբերի 9-ի դրությամբ.
1․ Արինա Սաբալենկա (Բելառուս, 9416 միավոր)
2․ Իգա Շվյոնտեկ (Լեհաստան, 8295)
3․ Կոկո Գաուֆ (ԱՄՆ, 6530)
4․ Յասմին Պաոլինի (Իտալիա, 5344)
5․ Ցզինվեն Չժեն (Չինաստան, 5340)
6․ Ելենա Ռիբակինա (Ղազախստան, 5171)
7․ Ջեսիկա Պեգուլա (ԱՄՆ, 4705)
8․ Էմմա Նավարո (ԱՄՆ, 3589)
9․ Դարյա Կասատկինա (Ռուսաստան, 3368)
10․ Բարբորա Կրեյչիկովա (Չեխիա, 3214)