Ասադին Ռուսաստանում ապաստան տալու որոշումը կայացրել է անձամբ Պուտինը. Պեսկով
ՌԴ-ում Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ Ասադին քաղաքական ապաստան տրամադրելու որոշումը կայացրել է անձամբ Վլադիմիր Պուտինը։ Այդ մասին երկուշաբթի հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Իհարկե, առանց պետության ղեկավարի նման որոշումներ չեն կարող կայացվել, և դա նրա որոշումն է»,- ասել է նա։
Պեսկովը, սակայն, հրաժարվել է հայտնել Ասադի գտնվելու վայրը և նշել, որ առայժմ Պուտինի հետ հետ հանդիպում նախատեսված չէ։
Դեկտեմբերի 8-ին, ՏԱՍՍ գործակալությունը, հղում անելով իր աղբյուրին, հայտնել էր, որ Ասադն ընտանիքի հետ Մոսկվայում է։ Նույն օրը Ռուսաստանի մայրաքաղաքում Սիրիայի դեսպանատան վրա իջեցվել է ազգային դրոշը, իսկ հաջորդ առավոտյան բարձրացվել սիրիական ընդդիմության դրոշը: