Ավստրիան դադարեցնում է սիրիացիներին ապաստան տրամադրելու ընթացակարգերը
Ավստրիան դադարեցնում է սիրիացիներին ապաստան տրամադրելու ընթացակարգերը. խոսքը շուրջ 7300 բաց գործի մասին է:
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ավստրիական ORF հեռուստաալիքը՝ հղում անելով հանրապետության ՆԳՆ ղեկավար Գերհարդ Քարներին։
«Ես նախարարությանը հանձնարարել եմ ծրագիր պատրաստել Սիրիա կանոնավոր հայրենադարձության և արտաքսման համար», - նշել է Քարները։
Հստակեցվում է, որ գործող կանցլեր Կարլ Նեհամերը դեկտեմբերի 9-ին երկրի ներքին գործերի նախարարին հանձնարարել է դադարեցնել սիրիացիների համար ապաստան տրամադրելու ներկայիս բոլոր դիմումների քննարկումը և վերանայել ապաստանի տրամադրման բոլոր թույլտվությունները։ Ընտանիքի վերամիավորումը նույնպես կդադարեցվի: