Լռությունը խախտված է․ Մբապեն առաջին անգամ խոսել է բռնաբարության մեղադրանքի մասին
Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի աստղ Կիլիան Մբապեն առաջին անգամ խոսել է Ստոկհոլմում գտնվելու ժամանակ բռնաբարության սկանդալի մասին։ Ֆրանսիացին հարցազրույց է տվել Canal+-ին, որտեղ զարմանք է հայտնել տեղի ունեցածի վերաբերյալ և հերքել բոլոր մեղադրանքները։
«Ես զարմացած էի․ ինչ-որ բան կատարվեց, որը չէի սպասում։ Ես ոչինչ չեմ ստացել, ոչ մի ծանուցագիր: Շվեդիայի կառավարությունը ոչինչ չի ներկայացրել ինձ։ Դա ինձ չէր անհանգստացնում, քանի որ ես նման բան չեմ արել: Ես միշտ նույն մտադրությունն եմ ունեցել՝ կենտրոնանալ աշխատանքիս վրա և օգնել թիմիս: Եթե դատարանն պահանջի, որ նեկայանամ, ապա ես պատրաստ եմ դա անել»,- ասել է Մբապեն:
Մբապեն նաև ասել է, որ չգիտի, թե կոնկրետ ով է բողոք ներկայացրել իր դեմ, և այդ նորության մասին ինքն իմացել է, երբ բարձրացել է ինքնաթիռ։ Ֆուտբոլիստի փաստաբանը հերքում է նրա մեղքը՝ պնդելով, որ ներկայացված բողոքում մեղադրյալի անունը նշված չէ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ֆուտբոլային հանրությունը ցնցված էր Կիլիան Մբապեի դեմ բռնաբարության մեղադրանքով սկանդալից։ Ենթադրվում է, որ դա տեղի է ունեցել Ստոկհոլմի «Bank» հյուրանոցում, որտեղ ֆրանսիացին եկել էր կարճատև արձակուրդի այն բանից հետո, երբ Դիդյե Դեշամը նրան դուրս էր թողել ազգային հավաքականի հայտացուցակից, փոխանցում է Armsport-ը։