Մեկ շաբաթում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 16 035 խախտում
Դեկտեմբերի 2-ից 9-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3751 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 272 մեքենա։
Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 145, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 260 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 21, չամրակապված վարելու՝ 690, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 189, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 161, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 98 և 1475 այլ իրավախախտումներ։ 130 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 186-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 70-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, 198-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 73 անձ։
Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 16035 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 306 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 225, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 862 անձ։
Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 105, չամրակապված վարելու՝ 3411, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 291, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 618, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 53, արագության գերազանցման՝ 1699 և 4689 այլ իրավախախտումներ։ 489 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 2251-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 721-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 35-ը՝ բեռնատարներ, 324-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 48 անձ։