ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի դուստրը Բուդապեշտում «Santa Cup 2024»-ում գրավել է 3-րդ տեղը
ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի դուստրը Բուդապեշտում «Santa Cup 2024»-ում գրավել է 3-րդ տեղը: Այս մասին գրել է ինքը՝ պատգամավորը:
Նա, մասնավորապես, նշել է. «Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող «Սանտա գավաթ 2024» երկօրյա մրցույթին այս տարի մասնակցում էր նաև իմ աղջիկը:
Հայաստանից 3 ներկայացուցիչներ կային, 200-ից ավել ընդհանուր մասնակիցների մեջ, աշխարհի տարբեր երկրներից:
Հայաստանի ներկայացուցիչները գրավեցին 3-րդ (2 հոգի) և 1-ին տեղերը:
Հասմիկիս առաջին մրցութային բեմելն էր և նա գրավեց 3-րդ տեղը:
Օտարերկրացիների հետ մրցապայքարում ստացած մեդալը շատ է ոգևորել 6-ամյա փոքրիկ մարմնամարզուհուն: Ստանալու պահից մինչ օրս կրում է, դպրոց տանում-բերում... չեմպիոն դառնալը դուր է եկել Հասմիկին:
Կարճ ասած, մոտիվացնող էր:
Շնորհակալություն ընկեր Սեդային և նորանոր հաղթանակներ բոլորիս:.
«Սանտա գավաթ 2024»
«Santa Cup 2024»։