Կրակոցներ՝ Նորք-Մարաշում․ կրակել են Երևանի քաղաքապետարանի մաքրման հիմնարկի աշխատակիցների ուղղությամաբ
ArmLur.am-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 8-ին 61-ամյա արցախցի Ս. Ա․-ն հայտնել է, որ Նորք-Մարաշ վարչական շրջանի Ա. Արմենակյան փողոցի մոտակայքում մաքրման աշխատանքներ կատարելու ժամանակ ինչ-որ մեկը բղավել է իր վրա, հանել լինգը, որպեսզի հարվածի իր հետ աշխատող մեկ այլ անձի, որից հետո ատրճանակից կրակոց է արձակել դեպի օդ:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ իրավապահները արցախցի քաղաքացու ահազանգին ընթացք են տվել ու պարզվել է, որ 24-ամյա Գ. Մ․-ն Արմենակյան փողոցում կրակոցներ է արձակել: Բանն այ է, որ 61-ամյա Ս․Ա․-ն որպես հավաքարար աշխատում է Երևանի աղբահանության և սանիտարական մաքրման հիմնարկում և մի քանի այլ անձանց հետ նշված փողոցում մաքրություն է կատարել, որի ժամանակ Գ․Մ․-ն փողոցում աղբ է թափել։ Նրան նկատողություն են արել, ինչից սկսվել է իրարանցում եւ որից առաջացել է վիճաբանություն, և 24-ամյա Գ. Մ․-ն կրակել է մեկնարկային ատրճանակից: