Քաղաքաշինության կոմիտեի նախագահը այցելել է Արեգնադեմի միջնակարգ դպրոցի շինհրապարակ
Քաղաքաշինության կոմիտեից հայտնում են, որ կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը շրջայց է կատարել Շիրակի մարզում Արեգնադեմի միջնակարգ դպրոցի շինարարական հրապարակում։ Նա ուսումնասիրել է կատարված աշխատանքների որակը, տեմպը և ավարտական փուլի աշխատանքների ծավալը։
Շինարարությունն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչը հայտնել է, որ նախատեսված ծավալը սահմանված ժամանակացույցի համաձայն ապահովելու նպատակով շինհրապարակում աշխատում է շուրջ 50 աշխատակից՝ երկու հերթափոխով։ Հիմնական աշխատանքներն ավարտված են, ընթացքում են ներքին հարդարման, արտաքին բարեկարգման, էլեկտրամատակարարման և ջրամատակարարման ցանցերի միացման աշխատանքները։
Կոմիտեի նախագահը զգուշացրել է, որ այլ ծրագրերի շրջանակում տիպային նախագծերով դպրոցների կառուցման ընթացքում արձանագրված թերությունները չկրկնվեն, և ծրագիրն իրականացվի որակի սահմանված նշաձողին համապատասխան։
Արեգնադեմի միջնակարգ դպրոցի շինարարական աշխատանքները մեկնարկել են 2021 թվականի հոկտեմբերին։ Դպրոցն ունենալու է մարզադահլիճ և հանդիսությունների սրահ, ապաստարան՝ հագեցած օդափոխության ժամանակակից համակարգով և դիզել-գեներատորով, խաղահրապարակ, արևային ֆոտովորտային կայան։