Մեկ շաբաթում ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 409 դեպք
Դեկտեմբերի 2-8-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 409 դեպք, որից 142-ը՝ արտակարգ:
Մասնավորապես՝ հրդեհի՝ 73, փլուզման, օձի նկատման՝ 1-ական, մերկասառույցի, երկրաշարժի՝ 3-ական, զինամթերքի հայտնաբերման, դժբախտ պատահարի՝ 2-ական, թունավորման՝ 11, ինքնասպանության փորձի, կեղծ ահազանգի՝ 6-ական, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 48, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 180, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 14, հրդեհի կեղծ կանչի՝ 24, 35 այլ դեպքեր:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 15 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 37 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 19 տրանսպորտային միջոց:
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 93, զոհվել՝ 8 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 2 մարդ: