«Դատախազը կգա իմ հետեւից, ինձ կկալանավորեն». Հովիկ Աղազարյանը զգուշացնում է՝ անուններ է տալու
ՔՊ-ականները ողջ ռեսուրսով փորձում են բարոյապես ոչնչացնել ու խայտառակել իրենց նախկին թիմակից Հովիկ Աղազարյանին, որը ժամանակին Նիկոլ Փաշինյանին Հիսուսի հետ էր համեմատում։
Նիկոլ Փաշինյանի դեմ դուրս եկած Հովիկ Աղազարյանին իշխանական պրոպագանդան հիմա էլ միասեռական կապի մեջ լինելու մեջ է մեղադրում։
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի տեղակալ Տարոն Չախոյանին պատկանող MediaNews կայքը օրերս սկանդալային բացահայտում էր արել՝ մեջբերում՝ «Հովիկ Աղազարյանը միասեռական կապի մեջ է եղել մի քանի տղամարդու հետ։ Ըստ հրապարակումների Աղազարյանը վարել է ակտիվ սեռական կյանք՝ միաժամանակ սեռական կապի մեջ է եղել մի քանի տղամարդկանց ու կանանց հետ»,- գրել էր կայքը։
Ավելի վաղ սակայն նյութը հեռացվել էր։
Հովիկ Աղազարյանը 24․news.am-ին օրերս տված իր հարցազրույցում հակադարձում է իր նախկին թիմակիցներին՝ ամեն բան, վաղ թե ուշ, բացահայտվելու է, նրա պնդմամբ՝ այս ամենն արվում է, որպեսզի իրեն ստիպեն մանդատը վայր դնել, Աղազարյանը նաև իրեն ֆիզիկապես ոչնչացնելու մասին է ահազանգում։
ՔՊ-ական նախկին պատգամավորը սակայն համառում է՝ մանդատը վայր չի դնելու, ամեն ինչ անելու է իր համբավը պաշտպանելու համար։
Հովիկ Աղազարյանը սպառնում է իր նախկին թիմակիցներին, եթե իր նկատմամբ ճնշումները շարունակվեն, անուններ է հնչեցնելու։
«Սա կապրիզ չէ, իմ նկատմամբ քրեական վարույթներ կան, եւ եթե այնպիսի ելք լինի, որ ոչինչ չապացուցվի ու ինձ մեղադրանք չկարողանան առաջադրել, իմ շրջապատը կմտածի, թե գնացել եմ գործարքի ու մանդատս վայր եմ դրել, որպեսզի չպատժվեմ»,- ասում է նա։
Հովիկ Աղազարյանը վստահ է՝ Գլխավոր դատախազը գալու է ԱԺ՝ իրեն անձեռնմխելիությունից զրկելու։
«Անպայման քրգործեր կլինեն, Դատախազը կգա խորհրդարան, ինձ անձեռնմխելիությունից կզրկեն ու կկալանավորեն անպայման, ինչքան ժամանակ՝ չգիտեմ, բայց որ այդ փուչիկը տրաքելու է, դա անպայման»,-իր հարցազրույցում հայտարարել էր նա։
Մանրամասները՝ Armlur-ի տեսանյութում։