Բախվել են «Audi»-ն, մարդատար ավտոբուսն ու բեռնատարը. կան տուժածներ
Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում Գյումրի-Հայկավան ավտոճանապարհին՝ Հայկավան գյուղի վարչական տաածքում բախվել են «Audi», բեռնատար «ГАЗель» և Ողջի-Մեղրաշատ-Բյուրակն գյուղերն սպասարկող ավտոբուսը:
Shamshyan.com-ի տեղեկություննեորվ, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:
Մահացածի մարմինը «Audi»-ից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը եղել է անցանելի, մեկասառույց չի եղել, եղանակն էլ մառախլապատ է եղել: