Արաբկիրի հիվանդանոցում 14-ամյա անչափահաս տղայի կյանքը չի հաջողվել փրկել
ArmLur.am-ի բացառիկ տեղեկություններով՝ դեկտեմբերի 4-ին Ալավերդիի հիվանդանոցից «Արաբկիր» հիվանդանոց է տեղափոխվել 14-ամյա անչափահաս Ա. Ս․-ն։
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ թեև բժիշկները ամեն կերպ պայքարել են երեխայի կյանքը փրկելու համար, սակայն դեկտեմբերի 8-ին 14 տարեկան տղան մահացել է։
Ըստ ArmLur.am-ի տեղեկությունների՝ տղան ունեցել է «Երևանյան» հիվանդություն, տանը խմել է տարբեր տեսակի 25 դեղահաբ, և բժիշկների եզրակացությամբ նրա մոտ կոլիխիցինայի թունավորում է եղել։