Ես աներևակայելի զայրացած էի Մեսսիի վրա ՊՍԺ-ի առաջին մարզմանը․ Մբապե
Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Կիլիան Մբապեն հիշել է Աշխարհի առաջնության պարտված եզրափակիչը. 2022 թվականի դեկտեմբերին ֆրանսիացիները պարտվեցին արգենտինացիներին Աշխարհի առաջնության վճռորոշ խաղում։
Մբապեն հեթ-տրիկի հեղինակ դարձավ, բայց դա բավարար չեղավ․ 11 մետրանոց հարվածաշարում մրցակիցներն ավելի դիպուկ գտնվեցին։
«Ես դեռ զայրացած էի Մեսսիի վրա, երբ տեսա նրան ՊՍԺ-ի առաջին մարզմանն Աշխարհի առաջնության եզրափակիչից հետո: Նա ինձ ասաց. «Դու արդեն հաղթել ես, իմ հերթն է»:
Ես աներևակայելի զայրացած էի, բայց հարգանք դրսևորեցի, քանի որ դա Մեսսին է: Կարծում եմ, ի վերջո այդ եզրափակիչը մեզ նույնիսկ ավելի մոտեցրեց։ Ես շատ բան սովորեցի Լեոյից»,- Armsport-ի փոխանցմամբ՝ ասել է Մբապեն Canal+-ին տված հարցազրույցում։