Հայտնի է՝ ինչու է Էշուորթը լքել ՄՅՈւ-ն
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին մարզական տնօրեն Դեն Էշուորթը հրաժարական է տվել իր պաշտոնից՝ առանցքային որոշումներ կայացնելու հնարավորությունից զրկված լինելու համար: Armsport-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է talkSPORT-ը։
Նա ակումբին միացել էր հինգ ամիս առաջ։
Աղբյուրի համաձայն՝ Էշուորթը տարաձայնություններ է ունեցել ակումբի գործադիր տնօրեն Օմար Բերադայի հետ։ Հենց Բերադան է նախաձեռնել Ռուբեն Ամորիմին նշանակել «Մանչեսթեր Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչ, մինչդեռ Էշուորթը պաշտպանել է Գարեթ Սաութգեյթի թեկնածությունը։
Հիշեցնենք, որ Էշուորթը մեծ դեր ունեցավ Էրիկ տեն Հագի հետ պայմանագիրը երկարաձգելու գործում, սակայն մարզիչը հեռացվեց հոկտեմբերի 28-ին: