Բարբարոսական պետությունը վերջապես փլուզվեց. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ողջունել են Սիրիայում Բաշար Ասադին իշխանությունից հեռացնելու մասին լուրերը։
«Բարբարոսական պետությունը վերջապես փլուզվեց»,- գրել է Մակրոնը X-ի իր միկրոբլոգում։ Իր հերթին Ֆրանսիայի ԱԳՆ-ն սիրիացիներին միասնության կոչ է արել և միևնույն ժամանակ զգուշացրել է ծայրահեղականության դրսևորումների դեմ։
Օլաֆ Շոլցն էլ նշել է, որ «Ասադի վարչակազմի վերջը լավ նորություն է»։
Հիշեցնենք՝ Ասադը թողել է նախագահի պաշտոնը ու հանձնարարել իշխանությունը խաղաղ փոխանցել։