Կտրականապես գոհ չեմ իմ խաղից. Թիկնիզյան
Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Նաիր Թիկնիզյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի՝ «Կրասնոդարի» հետ հանդիպումից հետո (0:0) մեկնաբանել է իր խաղը:
«Ես կտրականապես դժգոհ եմ իմ խաղից։ Հիմա կուզենայի անկեղծ լինել, բայց ուղղակի կպատասխանեմ՝ ոչ։ Ես միշտ միայն ինձ հետ եմ հարցեր ունենում, բայց կա «բայց»: Ինձ բավականաչափ խաղաժամանակ տրվեց։ Այն օգուտը, որ բերում եմ թիմին… Հարցեր ունեմ ինքս ինձ հետ, կփորձեմ դրանք լուծել:
Ես բազմիցս եմ եղել նմանատիպ իրավիճակներում, ֆուտբոլում միշտ չէ, որ բախտդ բերում է։ Իհարկե, 25 տարեկանում արդեն դժվար է դուրս գալ դրանից: Բայց ես լավ վիճակում եմ, լավ եմ աշխատում: Պարզապես պետք է որոշ բաներ կարգավորել, և ամեն ինչ կստացվի։ Ես երբեք չեմ անի այնպիսի հայտարարություններ, ինչպիսիք են՝ «նոր տարում նոր Նաիր եք տեսնելու»: Նաիրն ինչպես միշտ ամեն ինչ կանի, կաշխատի։ Իսկ հետո կլինի այնպես, ինչպես Աստված կամենա»,- Armsport-ի փոխանցմամբ՝ Թիկնիզյանի խոսքերն է փոխանցում Championat-ը: