Թբիլիսիում ընդդիմությունը նորից փակել է Ռուսթավելիի պողոտան
Վրաստանի ընդդիմության կողմնակիցները նորից հավաքվել են Թբիլիսիի կենտրոնում՝ խորհրդարանի շենքի մոտ ու փակել Ռուսթավելիի պողոտան:
Ընդդիմադիրներին չի խանգարել անգամ այն, որ այսօր ցերեկը Թբիլիսիի քաղաքապետարանը խորհրդարանի դիմաց տոնածառ է տեղադրվել, ընդ որում՝ ոստիկանների հսկողության ներքո:
Ակցիային մասնակցում է շուրջ 1000 մարդ: