Իրանն ակնկալում է, որ իշխանափոխությունից հետո Սիրիայի հետ հարաբերությունները կշարունակվեն
Իրանական կողմը Սիրիայում իշխանափոխության ֆոնին ակնկալում է, որ երկու երկրների հարաբերությունները կշարունակվեն ընդհանուր շահերի և միջազգային իրավական պարտավորությունների կատարման հիման վրա, ասվում է Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ։
«Իրանի և Սիրիայի հարաբերությունները երկար պատմություն ունեն և միշտ եղել են բարեկամական: Մենք ակնկալում ենք, որ Դամասկոսի հետ մեր հարաբերությունները կշարունակվեն երկու երկրների խելամիտ և հեռանկարային մոտեցմամբ՝ հիմնված ընդհանուր շահերի և միջազգային իրավական պարտավորությունների և համաձայնագրերի պահպանման վրա», - նշում են Իրանի արտգործնախարարությունից։