Կոտայքի գյուղերից մեկի տան հյուրասենյակում հայտնաբերել են 31-ամյա տղամարդու դի
Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության Կոտայքի մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդան խոշորացված համայնքի վարչական շրջաններից մեկի բնակավայրերից մեկում՝ տանը, դի կա։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարզվել է, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 31-ամյա Թելման Ա.-ն է, ով գնացել է իր պապի չբնակեցված տուն, գիշերել այնտեղ, իսկ այսօր՝ ժամը 12:00-ի սահմաններում, տան հյուրասենյակի բազմոցին նրա դին հայտնաբերել է ազգականը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս մահացել է հյուրասենյակում գտնվող գազով վառարանի թերայրված գազերի արտանետման հետևանքով։ Պարզվել է նաև, որ վառարանը ծխատար խողովակ չի ունեցել։