Արամ Հակոբյանը «Saint Louis Masters» միջազգային մրցաշարում 6-րդն է
Հայաստանը ներկայացնող շախմատիստներն ավարտեցին ելույթները «Saint Louis Masters» միջազգային մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արամ Հակոբյանը 9 հնարավորից հավաքելով 6 միավոր` բաժանեց 3-9-րդ տեղը` լրացուցիչ միավորներով գրավելով 6-րդ հորիզոնականը:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արման Առաքելյանը 31-րդն է, իսկ Աննա Սարգսյանը՝ 36-րդը:
«Saint Louis Masters» միջազգային մրցաշարի հաղթող դարձավ ԱՄՆ շախմատի հավաքականի անդամ Ֆաբիանու Կարուանան: