Սիրիայի վարչապետը հայտնել է զինյալների ղեկավարության հետ երկխոսության մասին
Սիրիայի վարչապետը հայտարարել է Դամասկոսը գրաված զինյալների ղեկավարության հետ երկխոսության մասին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Al Arabiya հեռուստաալիքի հետ զրույցում Սիրիայի վարչապետ Մուհամեդ Ալ-Ջալալին հայտնել է, որ կապ է հաստատվել զինյալների ռազմական գործողությունների դեպարտամենտի հետ և քննարկվել են պետական կառույցների պահպանման կարևորությունը, ինչպես նաև ներկա փուլում կառավարման իրականացման հարցը:
Նա նաև նշել է, որ Ասադի կառավարության մաս կազմող սիրիացի նախարարների մեծ մասը մնում է Դամասկոսում և կվերահսկի կառավարական հաստատությունների աշխատանքը։
Ավելի վաղ՝ երկրի վարչապետը հայտարարել էր, որ պատրաստ է համագործակցել ժողովրդի կողմից ընտրված ցանկացած ղեկավարության հետ, ինչպես նաև իշխանությունը հանձնելու ընթացակարգերի շուրջ: