Աղբատար մեքենայի վարորդը և աշխատակիցը փողոցում ընկած հայտնաբերել են իրենց՝ ազգությամբ հնդիկ գործընկերոջը
Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Արտաշատ համայնքի Ոստան բնակավայրի 1-ին փողոցում աղբատար ավտոմեքենայի վարորդը և ազգությամբ հնդիկ աշխատակիցը նկատել են, որ մյուս աշխատակիցը, ով ևս ազգությամբ հնդիկ է անգիտակից վիճակում ընկած է գետնին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրան տեղափոխել են «Արտաշատ» բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և հիվանդանոց տեղափոխվածի ինքնությունը։